Բենիամին Նեթանյահու. Իրանի վրա հարձակումը ճշգրիտ էր, հզոր և խոցեց բոլոր թիրախները, Համասը և Հեզբոլլահն այլևս արդյունավետ զենք չեն Իրանի վստահված ասպարեզում:
Բենիամին Նեթանյահու. Իրանի վրա հարձակումը ճշգրիտ էր, հզոր և խոցեց բոլոր թիրախները, Համասը և Հեզբոլլահն այլևս արդյունավետ զենք չեն Իրանի վստահված ասպարեզում:

Իրանի վրա հարձակումը ճշգրիտ էր, ուժեղ, և այն հարվածեց բոլոր թիրախներին, «Համասը» և «Հեզբոլլահը» այլևս արդյունավետ զենք չեն Իրանի վստահված ասպարեզում, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ Իսրայելը ծանր հարված է հասցրել Իրանի՝ պաշտպանվելու և հրթիռներ արտադրելու կարողությանը։

«Շաբաթ օրը առավոտյան մենք կատարեցինք մեր խոստումը։ Ռազմաօդային ուժերը հարձակում են սկսել Իրանի վրա:Իրանի վրա հարձակումը եղել է ճշգրիտ և հզոր և հարվածել է բոլոր թիրախներին։ «Համասը և «Հեզբոլլահը»՝ այս երկու կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ պատրաստվում էին ուժ կիրառել Իսրայելի դեմ, այլևս արդյունավետ զենք չեն Իրանի վստահված ասպարեզում», – ասել է Նեթանյահուն։

Ի գիտություն, Իսրայելը երեք շարք հարձակումներ է իրականացրել Իրանի վրա։ Ըստ լրատվամիջոցների՝ գործողությանը մասնակցել է 100 կործանիչ։ Հարձակման արդյունքում երկու զինվոր է զոհվել։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Թեհրանն այս հարվածներից հետո պաշտպանվելու իրավունք և պարտավորություն ունի։