Բենիամին Նեթանյահու – Իրանցի ահաբեկիչ բռնակալները հրթիռային հարձակում են գործել հիվանդանոցի և քաղաքացիական անձանց վրա, մենք Թեհրանի բռնակալներին կստիպենք վճարել ամբողջ գինը

11:32, 19.06.2025

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքում է Իրանի կողմից Սորոկայի հիվանդանոցի վրա հարձակմանը։

Նա ասել է, որ Իսրայելը Թեհրանի բռնակալներին կստիպի վճարել ամբողջ գինը։

«Այսօր առավոտյան իրանցի ահաբեկիչ բռնակալները հրթիռային հարձակում են գործել Բեեր Շեբայի Սորոկա հիվանդանոցի և քաղաքացիական անձանց վրա։ Մենք Թեհրանի բռնակալներին կստիպենք վճարել ամբողջ գինը», – գրել է Բենիամին Նեթանյահուն։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Իրանը բալիստիկ հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա։ Հարձակման հետևանքով վիրավորվել է 65 մարդ։

Նմանատիպ