Բենիամին Նեթանյահու. Ամերիկայում և Իսրայելում, երբ աջակողմյան ուժեղ առաջնորդը հաղթում է ընտրություններում, ձախակողմյան «Դիփ Սթեյթը» օգտագործում է արդարադատության համակարգը որպես զենք
Ամերիկայում և Իսրայելում, երբ աջակողմյան ուժեղ առաջնորդը հաղթում է ընտրություններում, ձախակողմյան «Դիփ Սթեյթը» օգտագործում է արդարադատության համակարգը որպես զենք, X սոցիալական ցանցում գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Ամերիկայում և Իսրայելում, երբ աջակողմյան ուժեղ առաջնորդը հաղթում է ընտրություններում, ձախակողմյան «Դիփ Սթեյթը» արդարադատության համակարգը օգտագործում է որպես զենք՝ տապալելու ժողովրդի կամքը։ Նրանք երբեք չեն հաղթի: Մենք ամուր կանգնած ենք միասին»,- գրել է Իսրայելի վարչապետը։
Ինչպես հայտնում է Times of Israel-ը, Իսրայելի վարչապետի հայտարարությունից քիչ առաջ ոստիկանությունը Նեթանյահուի օգնականների նկատմամբ ընթացող հետաքննության շրջանակում հարցաքննության համար ձերբակալել է երկու կասկածյալի։ Հետաքննությունը ուսումնասիրում է վարչապետի մեկ կամ մի քանի օգնականների կողմից Քաթարից հազարավոր դոլարների հնարավոր ստացումը։
The Times of Israel-ը գրում է նաեւ, որ Նեթանյահուն ի սկզբանե այդ հայտարարությունը տեղադրել էր վարչապետի պաշտոնական աքաունթում X սոցիալական ցանցում, սակայն շուտով ջնջել է այն եւ նույն տեքստը տեղադրել իր անձնական աքաունթում։