Բենի Գանց. Եթե «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը սխալվի, ապա «Հեզբոլլահը» և լիբանանյան պետությունը պատասխանատվություն կկրեն դրա հետևանքների համար
Իսրայելի ռազմական կաբինետի անդամ և պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցն ասել է, որ Հեզբոլլահը և Լիբանանը կարող են պատասխանատվության ենթարկվել Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլայի սխալների համար։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։
Ինչպես ասում է պաշտպանության նախկին նախարարը, Իսրայելը պատրաստ է կռվել Լիբանանի սահմանի երկու կողմում՝ իր քաղաքացիներին պաշտպանելու համար։
«Մենք ուժեղ ցամաքային գործողություն ենք անցկացնում Գազայի հատվածում։ Մենք բազմաթիվ ձեռքբերումներ ունենք և շարունակում ենք ընդլայնել պայքարը։ Հյուսիսում մենք բախվում ենք ճակատամարտի: Մենք ուժեղ ենք պաշտպանությունում և ուժեղ ենք հարձակման մեջ։ Անհրաժեշտության դեպքում մենք վճռական ենք երկու կողմից պաշտպանելու մեր հյուսիսային սահմանները։ Եթե Նասրալլահը սխալվի, ապա Հեզբոլլահը և լիբանանյան պետությունը պատասխանատվություն կկրեն դրա հետևանքների համար»,- ասել է Գանցը։