Բելգրադում Իսրայելի դեսպանատան մոտ տղամարդ է մահացել

16:20, 29.06.2024

Բելգրադում Իսրայելի դեսպանատան մոտ տղամարդ է մահացել: Այս մասին հաղորդում է timesofisrael-ը։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տղամարդը նետով կրակել է ոստիկանների ուղղությամբ, որին հետևել է իրավապահների պատասխան կրակոցը։ Ոստիկանը վիրավորվել է պարանոցից:

Իսրայելի դեսպանատունն այսօր փակ է, իսկ աշխատակիցները չեն աշխատում։ Ըստ լրատվամիջոցի՝ հարձակման պատճառն անհայտ է։

Նմանատիպ