Բելգրադում Իսրայելի դեսպանատան մոտ տղամարդ է մահացել: Այս մասին հաղորդում է timesofisrael-ը։
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տղամարդը նետով կրակել է ոստիկանների ուղղությամբ, որին հետևել է իրավապահների պատասխան կրակոցը։ Ոստիկանը վիրավորվել է պարանոցից:
Իսրայելի դեսպանատունն այսօր փակ է, իսկ աշխատակիցները չեն աշխատում։ Ըստ լրատվամիջոցի՝ հարձակման պատճառն անհայտ է։