Բելգորոդի վրա Ուկրաինայի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել
Ուկրաինայի կողմից Բելգորոդի վրա անօդաչու թռչող սարքով հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, հինգը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկություն է տարածում ՏԻՄ-ը։
Նրանց տվյալներով՝ հարձակման հետևանքով չորս շենք է վնասվել։ Վնասվել են տեղական ենթակառուցվածքները և մոտ տասը ավտոմեքենա։
Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում Բելգորոդի, Բրյանսկի և Վորոնեժի շրջաններում վնասազերծվել է ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք։