Բելգիայի վարչապետը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները ժամանել են Կիև
Կիև են ժամանել Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը, արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոստը և պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը։ Բելգիայի վարչապետի գլխավորած պատվիրակությունը բանակցություններ կվարի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Ինչպես գրում է Բելգիայի արտգործնախարարը, այս այցը համերաշխության, հույսի և անսասան աջակցության ժեստ է իրենց ազատության և ապագայի համար պայքարող ուկրաինացիներին։
Բելգիացի բարձրաստիճան պաշտոնյաները ժամանել են Բուչա քաղաք, որտեղ հարգանքի տուրք են մատուցել ռուսական ագրեսիայի զոհերի հիշատակին։
«Այսօր մենք հարգում ենք զոհերի հիշատակը, աջակցում ենք փրկվածներին։ Մենք հաստատում ենք, որ Բելգիան կանգնած է Ուկրաինայի կողքին։ Արդարությունը պետք է նշվի»,- նշել է Բելգիայի արտգործնախարարը։
Սա Բելգիայի նոր կառավարության առաջին այցն է Ուկրաինա։