Բելգիայի դատարանը այսօր պաշտոնապես փակել է Կատալոնիայի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնի՝ Իսպանիային արտահանձնման դատական գործը, ինչը կապված է Բելգիայի կողմից քաղաքական գործչի ձերբակալման եվրոպական հրամանի չեղյալ հայտարարման հետ: Այս մասին հայտարարել է Պուչդեմոնի փաստաբան Փոլ Բեքարը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Իսպանիայի գերագույն դատարանը որոշում էր կայացրել չեղարկել Պուչդեմոնի և ինքնավարության կառավարության չորս նախկին անդամների ձերբակալման հրամանները:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան համաձայնել էր չեղարկել Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի և տարածքային կառավարության նախկին անդամներ Անտոնի Կոմինի, Լյուիս Պուչի, Մերիչել Սերրետի և Կլարա Պոնսատիի ձերբակալության եվրոպական հրամանները:
Այս կապակցությամբ Պուչդեմոնի հետապնդումը Բելգիայում դադարեցվել է, սակայն, ըստ գործող օրենքի, այս քայլը չի կարող իրականացվել ավտոմատ ռեժիմով. անհրաժեշտ է անցկացնել վերջնական դատական նիստ:
Միևնույն ժամանակ քաղաքական գործչի ձերբակալման ազգային հրամանը շարունակում է մնալ ուժի մեջ. այլ կերպ ասած՝ եթե նա հատի Իսպանիայի սահմանը, ապա պետք է անհապաղ ձերբակալվի:
Հեղինակ -
Edgar Barsegyan