Բելգիայի արտաքին գործերի նախարարը դիմում է Դոնալդ Թրամփին, Պուտինի հետ հանդիպմանը զրուցի Վրաստանի և ՈՒկրաինայի մասին
Բելգիայի արտաքին գործերի նախարարը դիմում է Դոնալդ Թրամփին, Պուտինի հետ հանդիպմանը զրուցի Վրաստանի և ՈՒկրաինայի մասին

Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսը, Բրյուսելում ընթացող Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է հաստատի իր աջակցությունը Վրաստանի և ՈՒկրաինայի հանդեպ:

«Այսօր տեղի է ունենում շատ կարևոր հանդիպում նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև: Մեզ համար շատ կարևոր է, որ հաստատենք «արևելյան գործընկերների» անդամների, կոնկրետ Վրաստանի և ՈՒկրաինայի հանդեպ մեր աջակցությունը, քանզի ունենք Ղրիմի բռնազավթումը, արևելյան ՈՒկրաինայում խառնաշփոթությունները և Վրաստանում ստեղծված իրավիճակը: Մի քանի օր առաջ գտնվում էի Վրաստանում, այսպիսով շատ կարևոր է, որ մենք հաստատենք մեր աջակցությունը Վրաստանի և ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: Խնդրենք նախագահ Թրամփին, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը զրուցի այս հարցերի շուրջ»,-հայտարարել է Դիդյե Ռեյնդերսը: