Բելգիացի ֆերմերները պատրաստվում են արգելափակել նավահանգիստը՝ ի նշան բողոքի
Բելգիացի ֆերմերները պատրաստվում են արգելափակել նավահանգիստը՝ ի նշան բողոքի

Բելգիացի ֆերմերները ծրագրում են այսօր փակել Զեեբրուգեի մոտ գտնվող նավահանգիստը՝ ի նշան բողոքի։ Ակցիայի մասնակիցները պատրաստվում են առնվազն 36 ժամով փակել երկրի մեծությամբ երկրորդ նավահանգիստ տանող մուտքի ճանապարհը։

Այսօր առավոտյան ֆերմերները փակել են նաև Հոլանդիայի հետ կապող մայրուղին։ Տրակտորների շարասյունը շարժվում է դեպի Անտվերպեն նավահանգստային քաղաք։

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուան ծրագրում է օրվա վերջում հանդիպել ֆերմերների ասոցիացիայի ղեկավարների հետ։