Բելառուսում ուսանողների բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է 79 մարդ
Բելառուսում ուսանողների բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է 79 մարդ:
Այս մասին տեղեկություն է տարածում, «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը:
Կազմակերպության կողմից կազմված ցուցակում են ուսանողներ, մեկ դասախոս և լրագրողներ:
Հիշեցնենք, սեպտեմբերի 1-ին Բելառուսի մի քանի քաղաքներում նախագահական ընտրությունների կրկնակի անցկացման պահանջով տեղի են ունեցել ուսանողների ցույցեր: