Բելառուսում նախագահական ընտրություններ են
Բելառուսում նախագահական ընտրություններ են: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08:00-ին և կփակվեն 20:00-ին:
Երկրում ընդհանուր առմամբ բացվել է 5325 ընտրատեղամաս։ Քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն հինգ թեկնածուների միջև, այդ թվում՝ Ալեքսանդր Լուկաշենկոն է, ով հավակնում է տասներորդ հնգամյա ժամկետի համար:
Մինչ այդ, նախնական քվեարկությունն անցկացվել է հունվարի 21-ից 25-ը՝ 41,81 տոկոս մասնակցությամբ։