Բելառուսի ընտրական հանձնաժողովը Լուկաշենկոյին հայտարարել է նախագահական ընտրությունների հաղթող, եվրոպացի առաջնորդներն ասում են, որ ընտրություններն ազատ ու արդար չեն եղել

14:50, 27.01.2025

Ընտրական հանձնաժողովը Բելառուսի նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչել Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Ըստ նախնական արդյունքների՝ Լուկաշենկոն ստացել է ձայների 86,8%-ը։

Եվրոպացի առաջնորդներն ասում են, որ ընտրությունները ոչ ազատ են եղել, ոչ արդար։

«Բելառուս ժողովուրդն այլընտրանք չուներ». Սա դառը օր է բոլորի համար, ովքեր ձգտում են ազատության և ժողովրդավարության», – գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը X-ում:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը նշել է, որ դաշինքը կշարունակի «սահմանափակող միջոցներ կիրառել ռեժիմի դեմ»՝ միաժամանակ աջակցելով քաղաքացիական հասարակությանը:

Միևնույն ժամանակ, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Ցիխանովսկայան կոչ է անում Արևմուտքին ընդլայնել պատժամիջոցները բելառուսական ընկերությունների և անհատների դեմ, ովքեր մասնակցում են «Լուկաշենկոյի հակառակորդների ճնշումներին»։

«Քանի դեռ Բելառուսը գտնվում է Լուկաշենկոյի և Պուտինի վերահսկողության տակ, ողջ տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը մշտական ​​սպառնալիքի տակ են լինելու», – ասել է Ցիխանովսկայան։

Նմանատիպ