Բելառուսի անկախության օրվա առթիվ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել 16 դատապարտյալի, որոնց թվում կան նաև ծայրահեղականության համար դատապարտված անձինք
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվա նախաշեմին ներում է շնորհել 16 դատապարտյալի։ Համաներման արժանացածները դատապարտված են եղել տարբեր հանցագործությունների համար, այդ թվում՝ ծայրահեղականության հետ կապված։
Այս մասին տեղեկացնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Ներում ստացածների թվում կան ութ կին և ութ տղամարդ։ Նրանցից երեքը անցել են 50 տարեկանը, երկուսն ունեն քրոնիկ հիվանդություններ, իսկ մեկը՝ սահմանափակ կարողություններ։ Ներում ստացած ինը դատապարտյալ ունեն անչափահաս երեխաներ։
Նախագահի վարչակազմի տվյալներով՝ «նրանք բոլորը զղջացել են կատարած հանցագործության համար և խոստացել են այլևս օրենք չխախտել»։