Բելառուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու
Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացիների, – այս մասին հայտնում է Բելառուսի պետական լրատվական գործակալություն ԲԵԼՏԱ-ն։
Մեդիայի տվյալներով՝ ներումը ստացած անձինք այս պահին արդեն վերադարձի ճանապարհին են Ուկրաինա։
Լուկաշենկոյի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնտի փոխանցմամբ, ներումն իրականացվել է «Ալեքսանդր Լուկաշենկոյի և Դոնալդ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում», ինչպես նաև՝ «**մերձակա պետությունում զինված հակամարտության կարգավորման պայմանների ստեղծման նպատակով»։
Ուկրաինայի իշխանությունները դեռևս մեկնաբանություն չեն տվել Բելառուսից ազատված ուկրաինացի քաղաքացիների փոխանցման վերաբերյալ։