Բելառուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ-ն կվերացնի երկու բելառուսական ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները

14:39, 16.09.2026

Բելառուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը հայտարարել է, որ Վաշինգտոնը կվերացնի «Լակոկրասկա» և «Բելեսբումպրոմ» ընկերությունների դեմ պատժամիջոցները։

Ջոն Քոուլի խոսքով՝ որպես բարի կամքի նշան՝ Բելառուսը բանտից կազատի 25 մարդու։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավելի վաղ՝ Ջոն Քոուլի գլխավորած ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է երկրի բացությունը ցանկացած հարց քննարկելու համար։

«Իմ միակ խնդրանքը (սա պահանջ չէ) այն է, որ մենք խստորեն պահպանենք համաձայնագրերը՝ թե՛ մեր, թե՛ ԱՄՆ-ի կողմից», – ասել է Լուկաշենկոն։

Նմանատիպ