«Սպիտակ աղմուկ»-ի անդամ Բեքա Ծիքարիշվիլուն քաղաքային դատարանը 14-օրյա կալանք է սահմանել:
Դատական գործընթացին Ծիքարիշվիլին դատավորի առջև ճանաչել է իր վարչական իրավախախտումը: Ծիքարիշվիլին դատավարությանը դատավորին ասել է, որ դերասան Գիորգի Գիորգանաշվիլու նկատմամբ կայացված վճռի պատճառով հուզված էր և այդ ձևով է արտահայտել իր բողոքը:
Թոռնիկե Բզիավային և Բեքա Ծիքարիշվիլուն մանդատուրայի ծառայության աշխատակիցները երեկ ձերբակալել էին դերասան Գիորգի Գիորգանաշվիլու դատական գործընթացից հետո: Իրավապահների տեղեկությամբ, դատարանի բակ դուրս գալուց հետո, նրանց մեկը սկսել է վիրավորել դատարանին, իսկ մյուսը շենքի ուղղությամբ նետել է աղյուս, որից հետո փշրվել է կենտրոնական մուտքի ապակին:
Թոռնիկե Բզիավային ազատ են արձակել 500 լարի տուգանքի դիմաց: Բեքա Ծիքարիշվիլուն տեղափոխել են Դիղոմիի վարչության նախնական կալանքի մեկուսարան: