Բեքա Լիլուաշվիլի. Մի քանի ամիս է, հետևում ենք արմատականացմամբ հագեցած օրակարգ, երբ յուրաքանչյուրիս պատասխանատու ուժի էներգիան պետք է ուղղվի քաղաքացիների մարտահրավերներին
Մի քանի ամիս է, հետևում ենք արմատականացմամբ հագեցած քաղաքական օրակարգ, երբ յուրաքանչյուրիս պատասխանատու քաղաքական ուժի էներգիան պետք է ուղղվի քաղաքացիների և նրանց ընտանիքների ամենօրյա սոցիալական մարտահրավերներին, տնտեսական մարտահրավերներին, առողջապահական մարտահրավերներին, և, ցավոք, դա այդպես չէ, – ասաց Բեքա Լիլուաշվիլին:
Նա ասաց, որ ժողովրդի կողմից ընտրված քաղաքական ուժի օրակարգն այլեւս չի համապատասխանում նույն ժողովրդի կարիքներին ու նպատակներին:
Առաջին հերթին ես ողջունում եմ մեր քաղաքացիներին, այն մարդկանց, ում նկատմամբ ունեմ պատասխանատվություն: Ակնհայտ է, որ ես կանգնած եմ իմ համախոհների, իմ թիմակիցների կողքին, և ինձ համար, որպես խորհրդարանի պատգամավոր, վրաց ժողովրդի և վրացական պետության առջև իմ պատասխանատվության շրջանակներում սա այլընտրանք չունեցող որոշում է: Արդեն մի քանի ամիս է, մենք դիտում ենք արմատականացմամբ հագեցած քաղաքական օրակարգ, մինչդեռ յուրաքանչյուրիս պատասխանատու քաղաքական ուժի էներգիան պետք է ուղղվի մեր քաղաքացիների և նրանց ընտանիքների ամենօրյա սոցիալական մարտահրավերներին, տնտեսական մարտահրավերներին, առողջապահական մարտահրավերներին և, ցավոք, դա տեղի չի ունենում: Այս մարդիկ այլևս չգիտեն, թե ինչպես մատնանշեն, որ իրենց համար այսօրվա հիմնական խնդիրը աղքատության աճն է, գործազրկությունը, համաճարակը, և նրանց չի հետաքրքրում իշխանությունը պահելու կամ ձեռք բերելու քաղաքական մրցավազքը, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այսօր նման պայմաններում «Վրացական երազանքի», որպես ժողովրդի կողմից ընտրված քաղաքական ուժի օրակարգն այլևս չի համապատասխանում նույն ժողովրդի կարիքներին և նպատակներին, այդ պատճառով ես որոշեցի լքել կուսակցությունը», – ասաց Լիլուաշվիլին:
Վրաստանի խորհրդարանի վեց անդամ լքել է «Վրացական երազանք» կուսակցությունը: