Րոպեներ առաջ Սանկտ Պետերբուրգում ընթացող ձյուդոի մաստերս մրցաշարում 90 կիլոգրամ քաշային անվանակարգում Բեքա Ղվինիաշվիլին դիմակայել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Դոնգվան Գվակին:
Նա հեշտությամբ պարտության է մատնել մրցակին և նվաճել ոսկե մեդալ:
Ընթացող մրցաշարում Վրաստանի համար սա արդեն երրորդ մեդալն է: Մինչ այդ բրոնզե մեդալի է արժանացել Վաժա Մարգվելաշվիլին իսկ Լաշա Շավդաթուաշվիլին արծաթե մեդալի:
Այսօր տեղի է ունենալու ևս երկու եզրափակիչ հանդիպում, որտեղ հանդես կգան Վարլամ Լիպարտելիանին և Գուրամ Թուշիշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan