BBC. Ռուսաստանն ամեն օր Ֆինլանդիայի սահմանի մոտ՝ գործարանի տարածքում, այրում է 10 միլիոն դոլարի նավթ

18:11, 26.08.2022

Ռուսաստանը Ֆինլանդիայի սահմանին մոտ գտնվող գործարանի տարածքում ամեն օր այրում է 10 մլն դոլարի նավթ,- հայտնում է «BBC»-ն։

Ըստ լրատվամիջոցի՝ փորձագետները նշում են, որ խոսքը գազի մասին է, որը նախկինում արտահանվել է Գերմանիա։

Միաժամանակ, Բրիտանիայում Գերմանիայի դեսպան Միգել Բերգերը հայտարարում է, որ Ռուսաստանը գազ է այրում, քանի որ այն ոչ մի տեղ չի կարող վաճառել։

«Նրանք չեն կարող գազ վաճառել այլ տեղ, ուստի ստիպված են այրել այն»,- ասել է Բերգերը «BBC»-ին տված հարցազրույցում։

Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու Եվրոպայի ջանքերը մեծ ազդեցություն ունեն Ռուսաստանի տնտեսության վրա։

Ինչպես գրում է «BBC»-ն, Ռուսաստանն ամեն օր այրում է մոտ 4,34 մլն խմ գազ։

«Գազպրոմը» դեռ պաշտոնական մեկնաբանություն չի արել այս թեմայով։

Նմանատիպ