BBC. Պուտինը փորձում է խուսափել ՆԱՏՕ-ի հետ ուղղակի ռազմական բախումից, չնայած նրան, որ Ուկրաինային աջակցելու պատճառով դաշնակիցների նկատմամբ Մոսկվայի հռետորաբանությունը գնալով ավելի թշնամական է դառնում

10:17, 29.08.2026
MOSCOW REGION, RUSSIA - NOVEMBER 17, 2021: Russia's President Vladimir Putin is seen in his office at the Novo-Ogaryovo residence during a video conference meeting on issues of the development of genetic technologies. Mikhail Metzel/TASS ñ????Ä. ?????????Ä ???????. ????????? ñë ¨??????? ????? ? ????-??????? ? ?????? ???????????????? ?? ????????? ?? ???????? ???????Ä ???????????? ??????????. ?????? ???????/POOL/ì?óó

MOSCOW REGION, RUSSIA - NOVEMBER 17, 2021: Russia's President Vladimir Putin is seen in his office at the Novo-Ogaryovo residence during a video conference meeting on issues of the development of genetic technologies. Mikhail Metzel/TASS ñ????Ä. ?????????Ä ???????. ????????? ñë ¨??????? ????? ? ????-??????? ? ?????? ???????????????? ?? ????????? ?? ???????? ???????Ä ???????????? ??????????. ?????? ???????/POOL/ì?óó

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է խուսափել ՆԱՏՕ-ի հետ ուղղակի ռազմական բախումից, չնայած նրան, որ Ուկրաինային աջակցելու պատճառով դաշնակիցների նկատմամբ Մոսկվայի հռետորաբանությունը գնալով ավելի թշնամական է դառնում. այս մասին արևմտյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին հղումով տեղեկատվություն է տարածում «Բի-Բի-Սի»-ն:

«Բի-Բի-Սի»-ի աղբյուրները համարում են, որ Մոսկվայի վերջին զգուշացումները, այդ թվում՝ հայտարարություններն այն մասին, որ ապագայում, հնարավոր է, հարձակում իրականացվի Բրիտանիայի ռազմական ուժերի կամ երկրի զենք արտադրող գործարանների վրա, «նորություն չեն»:

Նրանց գնահատմամբ՝ այդ հայտարարությունները համապատասխանում են Ռուսաստանի ռազմական դոկտրինին, որի շրջանակներում Մոսկվան փորձում է ճնշում գործադրել Արևմուտքի վրա:

Արևմտյան պաշտոնյաները գտնում են, որ թշնամական հռետորաբանությունը արտացոլում է նաև աճող ճնշումը, որին Պուտինը ենթարկվում է երկրի Ներսում, և որը կապված է Ուկրաինայում ռուսական բանակի դանդաղ ու թանկ նստող առաջխաղացման, ինչպես նաև Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքի խորքում իրականացված հեռահար հարվածների հետ:

Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ Ռուսաստանը, հավանաբար, կշարունակի «հիբրիդային ակտիվությունը», որը չի ներառում ուղղակի ռազմական գործողություններ, այդ թվում՝ կիբեռհարձակումները, դիվերսիաները և նույնիսկ սպանության փորձերը:

«Բի-Բի-Սի»-ն նշում է, որ ՆԱՏՕ-ի մի քանի երկրներում վերջին շրջանում տեղի ունեցած անօդաչու սարքերի հետ կապված միջադեպերի շարքի հետևում կասկածում են Ռուսաստանի հնարավոր ներգրավվածությունը:

Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ Պուտինը «առավելագույն նպատակները չի փոխել», չնայած նրան, որ երկրի ներսում աճող դժգոհության որոշակի նշաններ են նկատվում:

Ի գիտություն՝ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախագահ Ջոն Ռետկլիֆի՝ Մոսկվա կատարած այցի նպատակներից մեկը, հնարավոր է, Ռուսաստանին զգուշացնելն էր Եվրոատլանտյան ալյանսի անդամ երկրի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ:

Նմանատիպ