BBC – Իսրայելը հարձակվել է Գազայի վրա, 29 մարդ է զոհվել

10:23, 10.04.2025

Իսրայելը հարձակվել է Գազայի վրա։ Այս մասին գրում է BBC-ն։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բարձրահարկ բնակելի շենքի վրա հարձակման հետևանքով զոհվել է 29 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Նրանք փլատակների տակ տասնյակ մարդկանց էին փնտրում։

Համասի կողմից վերահսկվող առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածները տեղի են ունեցել Շեջայա շրջանի Ալ-Հավաշի մզկիթի մոտակայքում։ Իսրայելը պնդում է, որ հարձակման թիրախը Համասի ահաբեկիչն էր, որը պատասխանատու էր Իսրայելի տարածքում հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար։

Իսրայելի զինվորականների խոսքով՝ նշանակալի քայլեր են ձեռնարկվել քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար։ Իսրայելը կրկին մեղադրել է Համասին խաղաղ բնակիչներին որպես մարդկային վահան օգտագործելու մեջ։

Նմանատիպ