BBC-ի փոխանցմամբ՝ Եղիսաբեթ II-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով թագավորական ընտանիքի անդամները հավաքվում են Բալմորալ ամրոցում
BBC-ի փոխանցմամբ՝ Եղիսաբեթ II-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով թագավորական ընտանիքի անդամները հավաքվում են Բալմորալ ամրոցում

BBC-ի փոխանցմամբ՝ Եղիսաբեթ II-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով թագավորական ընտանիքի անդամները հավաքվում են Բալմորալ ամրոցում։

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի թագուհու բոլոր երեխաները կամ Շոտլանդիայում են, Բալմորալ ամրոցում կամ ճանապարհին։

Արքայազն Չարլզն ու նրա կինը՝ Կամիլան, արդեն ժամանել են Բալմորալ։

Միացյալ Թագավորության միապետն ունի չորս երեխա, ութ թոռ և 12 ծոռ։

Նաև արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգանը մեկնել են ամրոց, իսկ Ուիլյամն արդեն Բալմորալում է։ Նրա կինը՝ Քեյթը, մնաց Վինձորում, քանի որ Ուիլյամի և Քեյթի երեխաները այսօր առաջին անգամ գնացին դպրոց։

Հիշեցնենք, որ այսօր պաշտոնական տեղեկություն էր հրապարակվել Եղիսաբեթ II թագուհու առողջական վիճակի մասին։ Հայտարարության մեջ ասվում է, որ բժիշկները անհանգստացած են նրա առողջությամբ և խորհուրդ են տվել նրան բժիշկների հսկողության տակ լինել: