BBC. Հրադադարի համաձայնագրի համաձայն, ՀԱՄԱՍ-ի ոստիկանությունը զերծ կմնա զենք կրելուց, մինչդեռ Կատարն ու Եգիպտոսը միջնորդներ կլինեն՝ կանխելու հնարավոր բախումները
Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի ոստիկանները զերծ կմնան զենք կրելուց, իսկ Կատարն ու Եգիպտոսը միջնորդներ կլինեն՝ կանխելու հնարավոր հակամարտությունները,- հայտնում է «BBC»-ն։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Դոհայի բանակցություններին մասնակցող պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյան լրագրողի հետ կիսվել է հրադադարի համաձայնագրի շրջանակներում համաձայնեցված անվտանգության արձանագրության մասին մանրամասներով։
Այս համաձայնագրով Իսրայելը թույլ կտա ՀԱՄԱՍ-ի ոստիկաններին գործել իրենց պաշտոնական կապույտ համազգեստով Գազայի հատվածի հատուկ նշանակված տարածքներում:
Բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ՀԱՄԱՍ-ի ոստիկանությունը կվերահսկի փախստականների տեղաշարժը Գազայի հարավից դեպի հյուսիս Գազա, ինչպես նաև կխուսափի իսրայելական ուժերին մոտենալուց, որոնք տեղակայվելու են Գազայի հատվածի արևելյան և հյուսիսային սահմաններում:
Բացի այդ, համաձայնագրի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի ոստիկանները զերծ կմնան զենք կրելուց, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի, իսկ Կատարն ու Եգիպտոսը միջնորդներ կհանդիսանան՝ կանխելու երկու կողմերի միջև հնարավոր հակամարտությունները։
Ի գիտություն, Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը նախատեսված է ուժի մեջ մտնել հունվարի 19-ի առավոտյան։