BBC – ՀԱՄԱՍ-ն այսօր ազատ է արձակել վեցերորդ պատանդին
ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել ևս մեկ՝ վեցերորդ պատանդին, հայտնում է BBC-ն։
Պատանդները հանձնվել են Կարմիր խաչին Ռաֆահ և Նուսեյրաթ քաղաքներում։
Ազատ արձակված վեցերորդ պատանդը Հիշամ ալ Սայեդն էր, ով գերության մեջ էր Համասի կողմից 2015 թվականից:
Ինչպես գրում է BBC-ն, ի տարբերություն մյուս պատանդների, Հիշամ ալ Սայեդը Կարմիր Խաչին է հանձնվել առանց հատուկ արարողության։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել հինգ պատանդների։