BBC. Ֆիլիպինների սենատում, որտեղ պատսպարվում է Հաագայի դատարանի կողմից հետախուզվող ֆիլիպինցի սենատորը, կրակոցների ձայներ են լսվել, շենքը շրջափակված է
Ֆիլիպինների Սենատում կրակոցներ են լսվել։ Շենքը շրջափակված է։
BBC-ի փոխանցմամբ՝ զինվորներ են մտել շենք։
Ինչպես հայտնի է, Հաագայի դատարանի կողմից հետախուզվող ֆիլիպինցի սենատոր Ռոնալդ Դելա Ռոզան ապաստան է գտել շենքում։
Պաշտոնյաները դեռևս չեն նշել, թե ով է կրակ բացել։ Նրանք ասում են, որ զոհեր չկան։
Ավելի վաղ սենատոր Ռոնալդ Դելա Ռոզան հայտարարել էր, որ ինքը կձերբակալվի և կոչ էր արել ֆիլիպինցիներին թույլ չտալ, որ դա տեղի ունենա։
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ սենատորն այժմ գտնվում է անվտանգության ուժերի հսկողության տակ։
Միջազգային քրեական դատարանը Դելա Ռոզային մեղադրում է տասնյակ մարդկանց սպանությանը մեղսակից լինելու մեջ։ Գործը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Ռոնալդ Դելա Ռոզան ոստիկանության ղեկավարն էր, իսկ Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն «պատերազմ» էր հայտարարել թմրանյութերի դեմ։
Դուտերտեն ինքը կալանքի տակ է 2025 թվականի մարտից և պահվում է Հաագայում։
Ավելի վաղ ցուցարարները հավաքվել էին Սենատի շենքի դիմաց՝ պահանջելով սենատորի ձերբակալությունը և դատարան տեղափոխումը, որպեսզի նա դատվի Դուտերտեի հետ միասին։ Դելա Ռոզայի փաստաբանները խնդրում են երկրի Գերագույն դատարանին դադարեցնել նրա արտահանձնումը։