«BBC» – Չարլզն այսօրվանից Միացյալ Թագավորության թագավորն է

22:44, 08.09.2022

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահից հետո Չարլզը դարձավ երկրի կառավարիչը։

Ինչպես գրում է «BBC»-ն, Չարլզը գահ բարձրանալուց հետո իրավունք կունենա ընտրել ցանկացած անուն, որը կկրի իր գահակալության ընթացքում։

Չարլզը ներկայումս 73 տարեկան է։ Նա արդեն ստանձնել էր թագուհու որոշ պարտականություններ, քանի որ Եղիսաբեթ II-ի առողջությունը խանգարում էր նրան մասնակցել որոշ հանրային միջոցառումների։

Այսօր Շոտլանդիայում 96 տարեկան հասակում մահացել է թագուհի Եղիսաբեթը։

Նմանատիպ