Բաժանորդների համար հեռուստահաղորդակցական ծառայությունների սակագնի մեծացման նախապայման և հիմք գոյություն չունի. Հաղորդակցությունների ազգային հանձնաժողով
Բաժանորդների համար հեռուստահաղորդակցական ծառայությունների սակագնի մեծացման նախապայման և հիմք գոյություն չունի,-այս մասին լրատվությունը տարածում է Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը:
Նրանց փոխանցմամբ, հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը «Մագթիկոմի» և «Սիլքնեթի» կողմից տարածած լրատվության հիման վրա, սկսել է ուսումնասիրել այդ հարցը:
«Հանձնաժողովը ուսումնասիրելու է, թե ինչքանով նույնական է երկու կարևոր ուժ ունեցող օպերատորի կողմից միաժամանակ գների փոփոխությունը:
Բացի այդ, ընդգծում ենք, որ հանձնաժողովը ունի օրենքով սահմանված բոլոր լծակները, ընկերությունների կողմից ընդունված անօրինական որոշումների վրա խիստ արձագանքելու համար»,-ասված է հաղորդակցությունների ազգային հանձնաժողովի լրատվության մեջ:
«Ջեոսելի», «Սիլքնեթի» և «Մագթիի» բաժանորդների մի մասի համար ավելանում են ծառայության սակագները: «Մագթիի» դեպքում սակագները գործի են դրվելու փետրվարի 18-ից, իսկ «Ջեոսելի» և «Սիլքնեթի» բաժանորդների համար մարտի 1-ից:
Հաղորդակցական ընկերություններում հայտարարում են, որ բաժանորդներին առաջարկում են բարելավված ծառայություն և ինտեռնետի ավելացրած ծավալ:
Հեղինակ -
Edgar Barsegyan