Բաթումում բողոքի ցույց է ընթանում Մզիա Ամաղլոբելիին ազատ արձակելու պահանջով
Բաթումում բողոքի ցույց է ընթանում:
«Ազատություն Մզիա Ամաղլոբելիին և քաղբանտարկյալներին»,- այսպես են կարգախոսում Բաթումիի մարզադաշտի մոտ հավաքվածները։
Ցուցարարները շարժվում են այսպես կոչված մայրուղու զեբրա անցումներով և պաստառներ ցույց տալիս անցնող վարորդներին։ Հանրահավաքում մեգաֆոնների ու շչակների միջոցով հնչում են կոչեր։
Դեպքի վայրում մոբիլիզացված են ոստիկանները։