Բաթումիում վրաց և ամերիկացի իրավապահների համատեղ հատուկ գործողության արդյունքում առգրավվել է մինչև 40 կգ թմրանյութ՝ երկու անձ ձերբակալվել է
Հատուկ գործողության արդյունքում իրավապահները Բաթումիում առգրավել են 2 միլիոն դոլար արժողությամն 40 կգ հերոին:
Հատուկ գործողությունն իրականացրել են Վրաստանի Կենտրոնական ոստիկանության քրեական դեպարտամենտը և ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը:
Ձերբակալվել է Բուլղարիայի երկու քաղաքացի՝ Վրաստան թմրանյութ ներմուծելու և Եվրոպայում այն իրացնելու մտադրության համար:
«Երկամսյա միջազգային հատուկ գործողությունը հաջողությամբ ավարտվեց: Հատկապես, մեծ քանակությամբ «հերոին» է առգրավվել Միացյալ Նահանգների թմրամիջոցների կիրառման վարչակազմի աշխատակցի հետ միասին: Սև շուկայում դրա արժեքը գերազանցում է երկու միլիոն դոլարը», – նշել է կենտրոնական քրեական ոստիկանության վարչության պետ Մամուկա Ճելիձեն: