Բաթումիում վատ եղանակի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է հասարակական տրանսպորտը
Վատ եղանակի պատճառով Բաթումիում ժամանակավորապես դադարեցվել է հասարակական տրանսպորտը։
Այս մասին տեղեկություն է տարածում «Բաթումի ավտոտրանսպորտը»-ը։
«Ուշադրություն ճանապարհորդներ: Ձյան ինտենսիվ տեղումների, սահմանափակ տեսանելիության և ճանապարհներին մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտը ժամանակավորապես դադարեցված է բոլոր ուղղություններով»,- ասվում է «Բաթումի ավտոտրանսպորտը»-ի տարածած տեղեկատվության մեջ։