Բաթումիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Իրակլի Փանգանիի ձերբակալման վերաբերյալ ՆԳՆ-ը տարածում է պաշտոնական տեղեկատվություն
Բաթումիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Իրակլի Փանգանիի ձերբակալման վերաբերյալ ՆԳՆ-ը տարածում է պաշտոնական տեղեկատվություն

Վրաստանի ներքին գործերի նախարարության, Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի, Բաթումիի քաղաքային վարչության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, հունվարի 23-ին Բաթումիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, դատավորի որոշման հիման վրա ձերբակալել են՝ 1991 թվականին ծնված Ի.Ֆ.-ին:

«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը մասնակցում էր Բաթումիում, Էրայի հրապարակում, «Այլընտրանք» կազմակերպության և «Ազգային շարժման» երիտասարդական թևի ներկայացուցիչների կողմից, Աջարիայի գերագույն խորհրդի անդամ, Իրակլի Չավլեիշվիլիի դեմ ընթացող ցույցին: Ի.Փ.-ն հետապնդել է պատգամավորին և աղբարկղից թափոնները լցրել նրա վրա», – նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Գերատեսչության հաղորդմամբ, դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 156-րդ և 239-րդ հոդվածներով, ինչը ենթադրում է հետապնդում և խուլիգանություն: