Բաթումիում տան փլուզման հետևանքով վիրավորված տղամարդու վիճակը բարելավվել է
Բաթումիում տան փլուզման հետևանքով տուժած 37-ամյա Զվիադ Թավդգիրիձեի վիճակը բարելավվել է: Այս մասին հայտարարում են «Մեդցենտր» կլինիկայում:
Հիվանդն արդեն հեռացվել է արհեստական շնչառության սարքից:
«Դրական դինամիկա է նկատվում, նա արդեն շփման մեջ է և այլևս արհեստական շնչառության սարքին միացված չէ: Հիվանդը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն շուտով կարող ենք տեղափոխել պալատ», – ասել է «Մեդցենտր» կլինիկայի բժիշկ, Մեդեա Քաջաիան:
Բաթումիում, մայիսի 26-ի փողոցում, հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում, բնակելի շենքի մի հատված փլուզվել է: Մահացել է ինը մարդ, վիրավորվել է մեկը: