Բաթումիում «Ռեֆորմեր» ֆիտնես ակումբի մոտ, որտեղ գտնվում են իրավապահներ, աղմուկ է
Բաթումիում «Ռեֆորմեր» ֆիտնես ակումբի մոտ, որտեղ գտնվում են իրավապահներ, աղմուկ է

Աղմուկ է Բաթումիում «Ռեֆորմեր» ֆիտնես ակումբի մոտ, որում գտնվում են իրավապահները: Ֆիտնես ակումբը չի ենթարկվում սահմանափակումներին և շարունակում է աշխատել: Երեկ հաստատությունը տուգանվել է 10 000 լարիով և նախազգուշացվել, որ կրկնվելու դեպքում քրեական գործ կհարուցվի, չնայած դրան այսօր ֆիտնես ակումբը բացվեց, որից հետո իրավապահները հետաքննություն սկսեցին:

Ֆիտնես ակումբի մոտ են գտնվում «Ազգային շարժման», «Գիրչիի» և այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք համերաշխություն են հայտնել ֆիտնես ակումբի սեփականատեր Գիորգի Փուտկարաձեին:

«Ոստիկանությունը չի պայքարում հանցագործության դեմ, նա պայքարում է առողջ ապրելակերպի դեմ, մենք դեմ ենք դրան», – ասել է «Ազգային շարժման» ներկայացուցիչ Լևան Անթաձեն:

«Գիրչիի» անդամ Լալի Անթիձեն հայտարարում է, որ հաստատության սեփականատերը մեծ վարկային պարտք ունի և այլ տարբերակ չի ունեցել:

«Այսօր, Բաթումի է այցելել Զուրա Գիրչի Ջափարիձեն և վարձել է այս տարածքը, փորձելով այս կերպ փրկել ակումբը: Սա անհասկանալի փաստ է: 500 քառակուսի մետր տարածում, մարդիկ մարզվում են երեք մետրանոց հեռավարությամբ, ինչու է խանութը բաց, իսկ այս ակումբը փակ»,-ասում է Լալի Անթիձեն:

Շենքի մոտ գտնվողները վանկարկում են «Գիորգի» և պահանջում են մտնել դահլիճ, որտեղ ընթանում են հետաքննչական գործողություններ:

Տեղում է գտնվում Աջարիայի ոստիկանության վարչության պետ Կոնստանտին Անանիաշվիլին: Նրա խոսքով,  հետաքննությունը ընթանում է քրեական օրենսգրքի 248 հոդվածով: Ոստիկանությանը չհնազանդվելու մեղադրանքով ձերբակալվել է մեկ մարդ: