Բաթումիում գրիպի վարակի բարդացումից մահացել է 63-ամյա տղամարդ: Դեպքի մասին լուրն Առաջին ալիքին հաստատել է Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն:
«Դեպքը տեղի է ունեցել այսօր, Բաթումիի բժշկական կենտրոնում, լաբորատոր հաստատվելուց առաջ տեղեկություն չի տարածվել, իսկ լաբորատոր եզրահանգումը հաստատել է, որ տղամարդը իրոք մահացել է գրիպից, սակայն նա ուներ նաև այլ ռիսկ-գործոն»,- հայտարարել է Զաալ Միքելաձեն:
Աջարիայում սա ընթացիկ սեզոնին գրիպից մահացության հինգերորդ դեպքն է: