Բաթումիում, Գոգեբաշվիլու փողոցում, ընթանում են հրդեհի մարման աշխատանքները (վիդեո)

Բաթումիում, Գոգեբաշվիլու փողոցում, ընթանում են հրդեհի մարման աշխատանքները: Այս մասին տեղեկություն է տարածել արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

Ծառայության տեղեկությամբ, հրդեհը մեկուսացված է:

Տեղում մոբիլիզացված է 7 հրշեջ-փրկարարական խումբ:

Հրդեհի հետևանքով վնասվել է երեք տուն: Այս պահի դրությամբ գոյություն ունեցող տեղեկությամբ, կրակը մի բնակելի տնից անցել էր մոտակայքում գտնվող ևս երկու տան վրա: