Բաթումիում ձերբակալվել է Ինտերպոլի կարմիր ծանուցագրով հետախուզվող անձ
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության, Աջարիայի գլխավոր բաժնի աշխատակիցները, Բաթումիում ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ջ.Կ.-ին, ծնված 1973 թվականին, որը Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կարմիր շրջաբերականով։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության հաղորդմամբ, դատապարտյալը 2025 թվականի նոյեմբերից ի վեր Թուրքիայի Հանրապետության կողմից հետախուզվում էր կարմիր շրջաբերականով՝ ազատազրկման և սպառնալիքների փաստերով։
Ներկայումս ձերբակալվածի նկատմամբ ընթանում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը։