Բաթումիում, ցույցին ձերբակալված իննը անձի դատարանը սահմանել է հազար լարիանոց, իսկ երկուսին 1 500 լարիանոց տուգանք
Բաթումիում, ցույցին ձերբակալված իննը անձի դատարանը սահմանել է հազար լարիանոց, իսկ երկուսին 1 500 լարիանոց տուգանք

Բաթումիի քաղաքային դատարանում ավարտվել է երեկ ուշ երեկոյան ձերբակալվածների դատական նիստը: Ձերբակալվածներից իննին սահմանվել է հազար լարիանոց, իսկ երկուսին 1 500 լարիանոց տուգանք:

«Մենք ոչ մի տուգանք չենք վճարում, քանի որ մեզ անարդարացիորեն տուգանեցին, կարող էին տուգանել առանց ձերբակալման, մենք պայքարում ենք բռնության դեմ, և մենք կշարունակենք բողոքել այնքան ժամանակ, քանի դեռ կլինի պարետային ժամ», – ասել է Փիրուզ Ծուլուկիձեն:

Այսօր, դատաքննության ընթացքում, Բաթումիի քաղաքային դատարանի մոտ աղմուկ էր:

Այսօր, Բաթումիի քաղաքային դատարանի մոտ կրկին աղմուկ էր:

«Ազգային շարժման» ներկայացուցիչներն ու բողոքի երթի մասնակիցները առերեսվել են իրավապահների հետ: