Բաթումիում, բնակելի շենքի փլուզման փաստով ձերբակալված երեք անձի մեղադրանք է առաջադրվել
Դատախազությունը երեք անձի մեղադրանք է առաջադրել, շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտելու փաստով, որոնք հանգեցրել են մահվան և ծանր հետևանքների: Այս մասին տեղեկատվությունը տարածում է քննչական մարմինը:
Վրաստանի դատախազությունը ցավակցում է Բաթումիում, շենքի փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իր խորին ցավակցությունն է հայտնում ողջ Վրաստանին և տեղի ունեցած ծանր ողբերգության կապակցությամբ:
Վրաստանի դատախազությունը՝ շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտելու փաստով, որոնք հանգեցրել են մահվան և ծանր հետևանքների, մեղադրանք է առաջադրել Զ.Բ.-ին, Խ.Ս.-ին և Գ.Ս.-ին,
Վրաստանի ներքին գործերի նախարարության անցկացրած հետաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հոկտեմբերի սկզբին Զ.Բ.-ն համապատասխան վարձատրության դիմաց պայմանավորվել է անհատներ՝ Խ.Ս.-ի և Գ.Ս.-ի հետ, Բաթումիում, մայիսի 26-ի փողոց N13 հասցեում գտնվող շենքի առաջին հարկի շինարարական և վերակառուցման աշխատանքների համար, որոնք ներառում էին վերը նշված տարածքներում ինչպես ոչ կրող, այնպես էլ կրող կառույցների (պատերի) քանդումը:
2021 թվականի հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, Զ.Բ.-ի հետ համաձայնեցմամբ և առանց պայմանագրի վարձակալած՝ Խ.Ս.-ն և Գ.Ս.-ն, առանց պետությունից թույլտվության, ինքնակամ իրականացրել են շինարարական աշխատանքներ, որոնք ընթացել են առանց ինժեներական և անվտանգության կանոնների խախտմամբ: Ամբաստանյալներն ապամոնտաժել են կրող կառույցները (պատեր) ՝ դրանով իսկ խաթարելով բնակելի շենքի ամրությունն ու կայունությունը, ինչը հանգեցրել է յոթ հարկանի շենքի փլուզման, որի արդյունքում ինը անձ մահացել է:
Դատախազությունը ձերբակալվածներին ՝ Զ.Բ.-ին, Խ.Ս.-ին և Գ.Ս.-ին, մեղադրանք է առաջադրել Վրաստանի Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երկրորդ մասով (շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է կյանքի կորստի և առաջացրել է լուրջ հետևանքներ)», – նշված է հայտարարության մեջ:
Դատախազությունը մեղադրյալների խափանման միջոցի հարցով կդիմի Բաթումի քաղաքային դատարան, օրենքով սահմանված ժամկետում:
«Մեղադրող կողմը կձեռնարկի Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ գործողությունները` զոհերի օրինական շահերը պաշտպանելու համար և ավելի կոշտ պատասխան կունենա հանցագործությանը: Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում», – ասված է դատախազության հաղորդագրությունում: