Բաթումիում բախում է տեղի ունեցել «Վրացական երազանքի» և «Ազգային շարժման» կողմնակիցների միջև
Բաթումիում բախում է տեղի ունեցել «Վրացական երազանքի» և «Ազգային շարժման» կողմնակիցների միջև

Բաթումիում «Վրացական երազանք» կուսակցության համաժողովի մեկնարկից առաջ աղմուկ է բարձրացել:

Բաթումիի թատրոնի բակում «Ազգային շարժման» և «Վրացական երազանքի» ակտիվիստները բանավոր և ֆիզիկապես առերեսվել են։ Վիճաբանություն է տեղի ունեցել «Ազգային շարժման» համակիր Խաթունա Բերիձեի եւ «Վրացական երազանքի» ակտիվիստ Գիորգի Գիորգաձեի միջեւ։

Խաթունա Բերիձեն թատրոն է եկել Միխեիլ Սաակաշվիլիի պաստառով և իշխող թիմի անդամներին մարդասպաններ անվանել։ Դա առաջացրել է Գիորգաձեի նյարդայնությունը, և վեճը վերածվել է ֆիզիկական բախման։

Մի քանի րոպեից իրավիճակը հանդարտվեց: Այս պահին համաժողովը մեկնարկել է, իսկ «Ազգային շարժման» համակիրները մնում են հարակից տարածքում։