Բաթումիում այսպես կոչված Խոփայի տոնավաճառում հրդեհ էր: Ամբողջությամբ այրվել էր մեկ խանութի մի քանի հատվածներ:
Տեղում կենտրոնացվել էին հրշեջ-փրկարարական ծառայության մի քանի բրիգադներ:
Այս պահին հրդեհը տեղայնացված է, հրդեհի տարածման վտանգ չկա:
Շուկայի տնօրեն Զվիադ Մելիքաձեի հայտարարությամբ, հրդեհի առաջացման պատճառներն անհայտ են:
«Մենք չգիտենք, թե որն է հրդեհի առաջացման պատճառը: Դա կորոշի հետաքննությունը: Մի խանութ ամբողջությամբ այրվել է, բայց վարձակալներին հաջողվել է ապրանքի մի մասը փրկել: Իհարկե, նրանց համար կորուստը մեծ է», – հայտարարել է Զվիադ Մելիքաձեն: