Բաթումիում ավարտվել է «Ազգային շարժման» բողոքի ցույցը: Կողմնակիցների մի մասը ողջ գիշեր կմնա Աջարիայի կառավարության տան դիմաց: Նրանք արդեն բացել են վրան: Կազմակերպիչների հայտարարությամբ, վրանների թիվն ավելանում է:
«Այսօր ավարտեցինք ցույցը, սակայն այստեղ ամեն օր կանցկացվեն փոքր ցույցեր: Կոչ ենք անում կողմնակիցներին, ամեն օր գալ այստեղ, իսկ նոյեմբերի 8-ին, Թբիլիսիին զուգահեռ այստեղ ևս կանցկացվի մեծ ցույց»,- հայտնել է Վրաստանի Առաջին ալիքին կուսակցության ներկայացուցիչ Լևան Վարշալոմիձեն:
Բողոքի ցույցն սկսվել էր Բաթումիում, ժամը 17:00-ին: Գլխավոր պահանջն էր երկրորդ անգամ անցկացնել ընտրություններ և փոխել ԿԸՀ-ի վարչությունը: Խորհրդարանին զուգահեռ, «Ազգային շարժումն» աջակցում է Աջարիայի գերագույն խորհրդի պատգամավորի մանդատներին: Գերագույն ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, Գերագույն խորհրդում պատնեշը հաղթահարել են միայն «Վրացական երազանքը» և միացյալ ընդդիմությունը: