Բաթումիում, Աջարիայի կառավարության շենքի դիմաց ընթանում է ընդդիմության բողոքի ցույցը
Բաթումիում, Աջարիայի կառավարության շենքի դիմաց ընթանում է ընդդիմության բողոքի ցույցը

Բաթումիում, Աջարիայի կառավարության շենքի դիմաց ընթանում է ընդդիմության բողոքի ցույցը: «Ավարտենք անարդարությունը», «Պաշտպանիր քո ձայնը» – այս և այլ կարգախոսներով են մասնակիցները գնացել ցույցի:

Այս պահի դրությամբ բողոքի ցույցին են գտնվում «Ազգային շարժման» և «Լելոն՝ Վրաստանի համար» կուսակցությունների ներկայացուցիչները: Սակայն նշվել է, որ ցույցին միացել են նաև այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները:

«Մենք չենք պայքարում աթոռների համար, մենք հրաժարվել ենք տեղերից ինչպես Գերագույն խորհրդում, այնպես էլ՝ խորհրդարանում, մենք ցանկանում ենք վերականգնել արդարությունը, պաշտպանում ենք վրաց ընտրողի ձայները»,- հայտարարել է «Ազգային շարժման» Աջարիայի կազմակերպության ղեկավար Լևան Վարշալոմիձեն: