Բաթումիում, արդարադատության տան մերձակայքում 7 թեթև մարդատար ավտոմեքենա բախվել է իրար:
Ավտոճանապարհային պատարահարի արդյունքում տուժել է մեկ մարդ: Նրան շտապ օգնության բրիգադը տեղում ցուցաբերել է օգնություն: Տուժածին կլինիկա չեն տեղափոխել:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը դեպքի վայրից, ավտովթարի պատճառները դեռևս հայտնի չեն:
Տեղում գտնվում են իրավապահներ: