Բաթումին շրջանցող ճանապարհի շինարարությունը սկսվելու է մեկ ամսից. Զուրաբ Ալավիձե
Բաթումին շրջանցող ճանապարհի շինարարությունը սկսվելու է մեկ ամսից. Զուրաբ Ալավիձե

Աջարիայում սկսվում է  խոշոր ինֆրակառուցվածքային նախագծերի իրականացում. Մեկ ամսից սկսվելու է Բաթումին շրջանցող ճանապարհի, իսկ ապրիլ ամսից Խուլո-Զարզմա ճանապարհահատվածի շինարարությունը,-այս հայտարարությունը  արել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ինֆրակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն, Բաթումիի  մարզադաշտի հիմքը գցելու միջոցառման ժամանակ:

«Մարզադաշտին զուգահեռ Աջարիայում սկսում ենք այլ խոշոր նախագծերի իրականացում: Մեկ ամսից սկսվելու է Բաթումին շրջանցող ճանապարհի շինարարությունը, ծրագրված է  Խուլո-Զարզմա ճանապարհահատվածի շինարարությունը, ինչպես նաև ճանապարհ ենք կառուցելու Գոդերձիից Բեշումիի ուղղությամբ»,-ասել է Ալավիձեն:

Բաթումին շրջանցող ճանապարհը լինելու է ասֆալտ-բետոնը, կառուցվելու է 19 կամուրջ և հինգ թունել: