Բաթումիի նավահանգիստ է մտել ՆԱՏՕ֊ի երկու ռազմանավ
Բաթումիի նավահանգիստ է մտել ՆԱՏՕ֊ի երկու ռազմանավ

Բաթումիի նավահանգիստ է մտել ՆԱՏՕ֊ի երկու ռազմանավ։ Նրանք մտնում են ՆԱՏՕ֊ի մշտական հակաականային նավատորմի կազմի մեջ։

ITS VESUVIO (Իտալիա) և TCG AMASRA (Թուրքիա) նավերը Բաթումի են մտել այն բանից հետո ինչ նավահանգստից հեռացել է ամերիկյան Պորտեր ռազմանավը։

ՆԱՏՕ֊ի մշտական երկրորդ հակաականային միավորումը ղեկավարում է կապիտան Ալեքսանդր Ֆալկոնեն։

ՆԱՏՕ֊ի նավերի այցի շրջանակներում ծրագրվում են համատեղ վարժանքներ։