Բաթումիում, Օդանավակայանի մայրուղու վրա առավոտյան տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 9 մարդ: Տուժածների թվում է օտար երկրի երկու քաղաքացի:
Միմյանց են բախվել մունիցիպալ ավտոբուսը և բեռնատար մեքենան:
Շտապ օգնության ծառայությունը տուժածներին դեպքի վայրից տեղափոխել է հիվանդանոցներ:
Բժիշկների տեղեկությամբ, նրանցից մեկի վիճակը համեմատաբար ծանր է: Նա ունի գլխի վնասվածք:
Տուժածներին տեսակցել է Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն:
Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, տուժածներից մեկին արդեն դուրս են գրել հիվանդանոցից: Մնացած հիվանդների առողջական վիճակը կայուն է:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, ավտոճանապարհային պատահարի փաստով հետաքննությունն է ընթանում ՔՕ-ի 276-րդ հոդվածով, որը նկատի ունի տրանսպորտի երթևեկության անվտանգության կա շահագործման կանոնի խախտում: