Բաթումիի քաղաքային դատարանում ընթանում է Մզիա Ամաղլոբելիի դատավարությունը
Բաթումիի քաղաքային դատարանում ընթանում է Մզիա Ամաղլոբելիի դատավարությունը

Բաթումիի քաղաքային դատարանում ընթանում է « Բաթումելիներ»-ի և «Նեթգազեթ»-ի հիմնադիր Մզիա Ամագլոբելիի դատավարությունը։ Դատարանը պետք է քննարկի Ամաղլոբելիի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։

Մեղադրող կողմը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է խնդրում ազատազրկումը։ Փաստաբան Պաատա Դիասամիձեն միջնորդություն է ներկայացրել՝ որպես խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ։ Նա դիմել է դատարան՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել 100.000 լարի գրավ։

Երեկ դատախազությունը Մզիա Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով, որը վերաբերում է ոստիկանի վրա հարձակում գործելուն։

Իրավապահները հունվարի 12-ին ձերբակալել են «Բաթումելեբի»-ի հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիին՝ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով, որը վերաբերում է ոստիկանի վրա հարձակում գործելուն։