Բաթումիի հանրապետական հիվանդանոցում կորոնավիրուսի վարակակիր 19 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է
Բաթումիի հանրապետական հիվանդանոցում կորոնավիրուսի վարակակիր 19 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են շնչառության սարքին:
Ինչպես հայտարարել են Բաթումիի հանրապետական հիվանդանոցում, կլինիկայում բուժում է ստանում 212 պացիենտ, նրանցից 49-ը վերակենդանացման բաժանմունքում է:
Այսօրա տվյալներով, Աջարիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցում է 5 հազարը: Երեկվա համեմատ, կրկին ավելացել է վարակման նոր դեպքերի թիվը և արձանագրվել է 503 դեպք, մահացել՝ 6 պացիենտ: